Արշակ Սադոյանի «Ազգային ժողովրդավարների դաշինքը» չի կարողանա մասնակցել ընտրություններին բանկերից մեկում բացված հաշվեհամարում տեղ գտած սխալի պատճառով: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Սիրելի ֆեյսբուքահայեր, մեր մեղքով մի շատ ցավալի սխալ է կատարվել: Հայրենակիցներին ուղղված աջակցության մեր կոչի մեջ հաշվեհամարը սխալ է գրվել: 8-րդ նիշից հետո չգրված այդ 1 թիվը մեր վրա շատ թանկ նստեց և նաև այդ պատճառով մենք չկարողացանք հավաքել այս կեղտոտ ընտրական օրենքով սահմանված ընտրական գրավի գումարը»,- ասվում է գրառման մեջ:

Նա նշել է նաև, որ դրականն այն է, որ բանկում այդ սխալ համարով հաշվեհամար չկա և բոլոր աջակիցներն իրենց գումարները հետ կարող են ստանալ: