Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը Բելառուսի համար հուսալի ռազմավարական գործընկեր է:

«Ադրբեջանը եղել և մնում է մեզ համար հուսալի ռազմավարական գործընկեր: Մենք բարձր ենք գնահատում մեր բարեկամությունը և պատրաստ ենք նույնքան անկեղծ և բաց աջակցել Ադրբեջանի շահերի առաջմղմանը Եվրոպայի կենտրոնում»,- ասել է Լուկաշենկոն:

Նա հատուկ շեշտել է, որ երկկողմ հարաբերություններում չկան փակ թեմաներ համագործակցության համար:

«Մենք երբեք չենք համագործակցել այլ երկրների դեմ: Մենք ամեն ինչ անում ենք մեր ժողովուրդների բարգավաճման համար: Փակ և գաղտնի թեմաներ չկան և երբեք չեն լինի: Մենք անկեղծ ենք և բաց ամբողջ աշխարհի համար»,- ասել է Լուկաշենկոն, հայտնում է belta.by-ն: