Մինսկն ու Բաքուն նոր պայմանագիր կկնքեն բելառուսական ռազմատեխնիկայի հերթական խմբաքանակի առաքման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր բելառուս պաշտոնակից Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո:

Երկու նախագահների բանակցությունների ավարտին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Բելառուսի ռազմարդյունաբերության կոմիտեի և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև սպառազինությունների առաքման և հակաօդային պաշտպանության ոլորտում փոխշավահետ փոխգործակցության զարգացման մասին, հայտնում է «Բելտա» գործակալությունը:

«Ամենասեղմ ժամկետում այն կվերածվի պայմանագրի՝ Բելառուսից ռազմատեխնիկայի հերթական խմբաքանակի ձեռք բերման համար»,-ասել է Ալիևը: Ըստ նրա, Ադրբեջանը գոհ է Բելառուսի հետ գործակցությունից այդ ոլորտում, քանի որ նրա արտադրանքը շատ որակյալ է ու արդյունավետ: