Ռուսաստանի 3 շրջաններում հարցվող ուսուցիչների մեծ մասը (86,7%) ցածր առաջադիմությունը կապում են երեխաների ուսման նկատմամբ ծնողների անտարբերության հետ։ Այս պատասխանները ստացվել են Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և քաղաքացիական ծառայության ակադեմիայի կողմից անցկացված հետազոտության արդյունքում, փոխանցում է РИА Новости-ն։

«Առաջին հերթին, մանկավարժները ցածր առաջադիմությունը կապել են երեխայի ուսման նկատմամբ ծնողների անտարբերության հետ։ Այդպիսի կարծիք է հայտնել մանկավարժների 86,7%-ը։ Ուսուցչի ընտանեկան անբարենպաստ կյանքը ուսուցիչների 72,8%-ը համարում է երկրորդ պատճառը ցածր առաջադիմության։ Համաձայն մանկավարժների 67,5%-ի կարծիքի՝ երրորդ տեղում են երեխաների առողջության հետ կապված խնդիրները։ Այլ պատճառների շարքում ուսուցիչների 63,5%-ը նշել է նաև մանկավարժի պրոֆեսիոնալիզմը, որպես կարևոր գործոն, որը մեծ և նշանակալի ազդեցություն է ունենում դպրոցականի ուսումնական ընթացքի վրա»,- նշվում է հետազոտության մեջ.

«Այլ պատճառներ, ինչպիսիք են կրթական ծրագրերի բարդությունը, ծնողների կրթության մակարդակը, անապահով կամ միգրանտ ընտանիքը, ավելի քիչ են ազդում երեխայի դպրոցում հասած հաջողությունների վրա»,- նշվում է հետազոտության մեջ։

Նշվում է նաև, որ չնայած այն բանին, որ այն ուսուցիչների կեսից ավելին (54,7%), ովքեր նշել են երեխաների նկատմամբ ծնողների անտարբերությունը որպես գլխավոր պատճառ, կարծիք են հայտնել, որ վերջին տարիներին ընտանիքները դարձել են ավելի պահանջկոտ՝ քան նախկինում էր, կրթական գործընթացի որակի նկատմամբ։

Հետազոտության համաձայն՝ ծնողների մեծամասնությունը դպրոցում իրենց երեխաների առաջադիմությունը գնահատում են որպես լավ կամ անգամ հոյակապ, և միայն ընտանիքների 12,8%-ը նշել են, որ երեխաները սովորում են հիմնականում «3»-ի։

«Դրա հետ մեկտեղ ծնողները, ինչպես նաև ուսուցիչները, իրենց երեխաների առաջադիմության անկումը կապել են տարրական դպրոցից հիմնական դպրոց տեղափոխվելու դժվար շրջանի հետ։ Սպասելի բարդ է համարվում իրավիճակը հիմնական դպրոցում։

Ինչպես ցույց է տալիս հարցման արդյունքը՝ ծնողները իրենց երեխաների ցածր առաջադիմությունը բացատրել են տարբեր պատճառներով, առաջին տեղում նշելով երեխայի ընդունակությունները որոշ առարկաների առումով (33,8%), այնուհետև՝ ուսումնական ծրագրի բարդությունը (32,2%), իսկ դրանից հետո՝ երեխաների մոտ կրթության նկատմամբ հետաքրքրության բացակայությունը (26,5%).

«Որպես առաջադիմության բարելավմանը խոչընդոտող պատճառներից մեկը ծնողների 13,9%-ը նշել է անհրաժեշտ պարապունքների համար անվճարունակությունը։ Դրա հետ մեկտեղ ընտանիքների 30,1%-ը գործող կրթական համակարգում չեն տեսել որևէ խոչընդոտ երեխայի առաջադիմության բարելավման համար։ Եվ ընտանիքների ընդամենը 9,3%-ը նշել է ուսուցչի պրոֆեսիոնալզմը, որը բարելավման կարիք ունի»,- նշվում է հետազոտության հարցման եզրակացության մեջ։

Հարցումն անց է կացվել փետրվարից մայիս ընկած ժամանակահատվածում, Ռուսաստանի երեք շրջաններում՝ Ալթայում, Ստավրոպոլում և Չելյաբինսկում։ Հարցմանը մասնակցել են 700 ուսուցիչ և 700 ծնող։