Եվրամիության երկրների ներկայացուցիչները և Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել համաձայնության գալ ԵՄ 2019թ. բյուջեի նախագծի շուրջ: Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն։

Նշվում է, որ Բրյուսելում բանակցությունները ընդհատվել են, քանի որ կողմերը նշված ժամկետում համաձայնության չեն հանգել:

ԵՄ-ի բյուջեի հարցով հանձնակատար Գյունթեր Էթինգերի խոսքով՝ հիմա մի քանի օրվա ընթացքում Եվրահանձնաժողովը բյուջեի նոր առաջարկ կներկայացնի, եթե դրա շուրջ էլ հնարավոր չլինի համաձայնության գալ, ֆինանսավորումը կիրականացվի ամսական կտրվածքով` առանց հաջորդ տարվա համար նախատեսված աճի: