Boeing-ը և SpaceX-ը 2019-ից 2024 թվականները կիրականացնեն դեպի տիզերակայան ոչ պակաս 6 օդաչուավոր թռիչք, իր բլոգում հայտնում է NASA:

Մասնավորների տիեզերական տեխնիկայի առաջին փորձարկումները տեղի կունենան արդեն այս տարի: Ընկերությունները թեստային արձակումներ կանցկացնեն Ֆլորիդայի տիեզերական առափից: 2018 թվականին NASA-ն կստուգի Boeing-ի և SpaceX-ի տիեզերական համակարգերի աշխատանքն ու անվտանգությունը: Եթե տեխնիկան պահանջներին համապատասխանի, ապա տիեզերական գործակալությունը մասնավորներին հավաստագիր կտա օդաչուավոր արձակումների համար:

Տիեզերագնացներին ՄՏԿ կհասցնեն Boeing-ի Starliner տիեզերանավերը, որոնք կարձակվեն United Launch Alliance Atlas V հրթիռի միջոցով, ինչպես նաև տիեզերական Crew Dragon от SpaceX բեռնատարները՝ Falcon 9 հրթիռի միջոցով:

2003 թվականից NASA-ն օգտվում էր ռուսական տիեզերական տաքսիիի ծառայությունից: Ամերիկացի տիեզերագնացները ՄՏԿ էին թռչում «Սոյուզ»-ներով: Սակայն գործակալությունն արդեն քանիցս խոսել է ռուսական ծառայությունից հրաժարվելու և ինքնավար դառնալու մասին: NASA-ն իր հրապարակման մեջ նշել է, որ հենց Boeing-ն ու SpaceX-ը ԱՄՆ-ին կօգնեն կրկին օդաչուավոր արձակումներ իրականացնել: