Մոսկվայի Բախրուշինի անվան Պետական կենտրոնական թատերական թանգարանում կբացվի «Մարտիրոս Սարյանից մինչև Վլադիմիր Մարտիրոսով» ցուցահանդեսը, որը Թատերարվեստի երկրորդ բիենալեի ծրագրի մաս է կազմում:

Ցուցահանդեսը կբացվի նոյեմբերի 23-ինև կգործի մինչև 2019թ-ի հունվարի 6-ը:

Ցուցահանդեսի նպատակն է հանրությանը ներկայացնել հայկական թատերական դեկորատիվ արվեստը, գրում է «Կուլտուրա ՌՖ»-ը:

Ցուցահանդեսի կուրատորներ Մարինա Բաղդասարյանի և Դմիտրի Ռոդիոնովի ուշադրության կենտրոնում են հայ արվեստի ականավոր գործիչներ Վազգեն Սուրենյանցի, Գեորգի Յակուլովի, Մարտիրոս Սարյանի, Միխայիլ Առուտչյանի, Ստեփան Տերյանի, Մինաս Ավետիսյանի և այլոց գործերը: Հատուկ շեշտադրում է արվել ժամանակակից գործիչների՝ Մարինա Ազիզյանի, Ստեփան Զոհրաբյանի, Վլադիմիր Մարտիրոսովի ստեղծագործության վրա:

Ցուցադրվելու են դեկորացիաների և հանդերձանքի էսքիզներ, ներկայացումների մակետներ, աֆիշներ և ներկայացումների ծրագրեր, այդ թվում 1939թ-ի Հայկական արվեստի դեկադայի և 1956թ-ի Հայկական արվեստի դեկադայի աֆիշներ և ծրագրեր, ինչպես նաև լուսանկարներ: