Իրանում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 51-ի: ԻՌՆԱ-ն հայտնում է, որ 5,1 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել երկրի Քերմանշահ նահանգի Սար Պոլե Զահաբ քաղաքում: Փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերն Քերմանշահ նահանգում հզոր երկրաշարժի հետևանքով 620 մարդ էր զոհվել, ավելի քան 12 հազարը մարմնական վնասվածքներ ստացել: