Դեկտեմբերի 1-ից Հայաստանի ազգային պատկերասրահի «Հայկական արվեստ. XX դար» մշտական ցուցադրությունը և ֆրանսահայ օֆորտիստ Է. Շահինի վերաբացված սրահը բաց կլինեն արվեստասերների համար:

Նորացված մշտական ցուցադրությունը համալրվել է 19-րդ դարավերջի և 20-րդ դարի նշանավոր արվեստագետների գործերով և ընդգրկում է շուրջ 200 գեղանկար, 32 քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստի 32 նմուշ։

Վերոնշյալ ցուցադրությունը և վերաբացված սրահը կգործեն 01.12.2018 - 29.12.2019։