Թալիբների հարձակման հետևանքով Աֆղանստանում տասնյակ ոստիկաններ են զոհվել
Աֆղանստանի արևմտյան Ֆարահ գավառում կիրակի օրը տեղի ունեցած հարձակման հետևանքով առնվազն 20 ոստիկան է սպանվել:
Associated Press գործակալության տվյալներով, սպանվածների մեծ մասը ոստիկանության սպաներ են, որոնք ուղևորվում էին Լաշ վա Ջուվայն բնակավայր` նորանշանակ ոստիկանապետի պաշտոնամուտի արարողությանը մասնակցելու նպատակով:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում