Ավստրալիայի խոշորագույն քաղաքում հուվարի 7-ը դարձել է ամենաշոգ օրը վերջին 79 տարում. օդի ջերմաստիճանը հասել է 47,3 աստիճանի, տեղեկացնում է BBC-ին:

Առավել շոգ է եղել Փենրիթում՝ Սիդնեյից փոքր-ինչ արևմուտք ընկած շրջանում: Օդի ջերմաստիճանը գրեթե հասել է 1939 թվականի ռեկորդին, այն ժամանակ ջերմաչափի սնդիկի սյունը բարձացել էր մինչև 47,8 աստիճանի նշանգիծ:

Նոր Հարավային Ուելսի նահանգում շուրջ 7 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության՝ մասնակիորեն էքստրեմալ շոգի պատճառով, գրում է Sydney Morning Herald-ը:

Սիդնեյում և նրա շրջակայքում կրակ վառելն արգելված է, քանի որ առանց անոմալ շոգի էլ տարվա այս ժամանակ Ավստրալիայում հաճախ են անտառային հրդեհներ սկսվում:

Հունվարի 8-ին օդերևութաբանները կրկին խոստանում են շոգ և կարճատև անձրև օրվա երկրորդ կեսին: