2019թ-ին Թալիշում ավարտվելու են բոլոր ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները: Այդ մասին նոյեմբերի 26-ին հայտարարել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:

Նրա խոսքով՝ երկու փուլով ավարտման մեջ են բնակելի տների վերանորոգման աշխատանքները:

«Եվս 8 նոր բնակելի տան շինարարություն է սկսվել: Այսպիսով Թալիշում կունենանք դպրոց, մանկապարտեզ, համայնքային կենտրոն, հանդիսությունների դահլիճ, հասարակական նշանակության շենք»,- նշել է Շահրամանյանը, հայտնում է «Արցախպրեսը»:

Հիշենցնեք, որ 2018թ-ի սկզբին հայտնի էր դարձել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը, բարերար Անդրանիկ Պաղտասարեանի աջակցությամբ, 541.331.200 դրամ (ավելի քան 1 մլն դոլար) է ներդրել Թալիշի զարգացման համար: Գումարը նախատեսվում էր ուղղել գյուղապետարանի, բուժկետի և ակումբի, հանդիսությունների տան շենքի վերակառուցմանը, գյուղապետարանի և հանդիսությունների սրահի շենքերի տարածքի բարեկարգմանը, 18 տան վերակառուցմանը և վերանորոգմանը: