Բնակարանների առքուվաճառքի գործարքների թիվը 2018թ-ին 2017թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 27.1, մարզերում՝ 26 տոկոսով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։

Ըստ Սահրատ Պետրոսյանի՝ առքուվաճառքի ակտիվացումն անշարժ գույքի շուկայում գնաճ է առաջացրել: Գործարքների ակտիվացումն ու գնաճը, կադաստրի կոմիտեի ղեկավարի խոսքով՝ տնտեսության ոլորտում առաջացած դրական սպասումներն են, հայտնում է Araratnewsը:

«Բնակարանների գնաճը կշարունակվի ընտրություններից հետո՝ Նոր տարուց առաջ: Բայց հունվար-փետրվարին էլ կշարունակվի նույն տեմպը»,- ասել է Սահրատ Պետրոսյանը:

Խոսելով հանրապետությունում մաշված, հին բնակֆոնդի ու դրա կադաստրային արժեքների մասին՝ Սարհատ Պետրոսյանը համաձայնել է այն դիտարկմանը, որ դրանք իրականում չեն համապատասխանում կադաստրային արժեքին։

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը տեղեկացրել է, որ մարտից հետո կվերանայվի տեղանքի գոտևորման համակարգը: