Չինաստանի Հեբեյ նահանգի Չժանցզյակոու քաղաքի քիմիական գործարանի մոտ մի շարք պայթյուններ են տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 22 մարդ, 22-ն էլ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նրանց վիճակի մասին առայժմ ոչինչ չի հաղորդվել:

Նշվում է, որ պայթյունից հետո խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով այրվել է 38 բառնատար և 12 մարդատար մեքենա: Այժմ դեպքի վայրում ակտիվ որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում: Միջադեպի պատճառները դեռ պարզվում են: