Խաղաղ օվկիանոսում՝ հյուսիսային Կուրիլների ափերի մոտ 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

Երկրաշարժը գրանցվել է չորեքշաբթի՝ նոյեմբերի 28-ին տեղական ժամանակով ժամը 01:34-ին (երևանյան ժամանակով երեքշաբթի ժամը 18:34-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Օխոտի ծովում՝ Օնեկոտան անմարդաբնակ կղզուց 145 կմ հարավ-արևելք: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնություն 48.2˚ և արևելյան երկայնություն 155.4˚:

Երկրաշարժի օջախը գտնվել է 20 կմ խորության վրա: Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները բնակելի վայրերում չեն զգացվել: