ՀՀԿ-ականները մինչև քարոզարշավի վերջը ոչ մի հրապարակային միջոցառում չեն կազմակերպի
«Ժամանակ» թերթը գրում է.
«ՀՀԿ-ականները որոշել են մինչև քարոզարշավի վերջը ոչ մի հրապարակային միջոցառում չկազմակերպել և բավարարվել միայն տեսահոլովակներով ու ֆեյսբուքյան գրառումներով:
ՀՀԿ-ականները չափազանց սարսափում են ոչ միայն սեփական ֆիզիկական և բարոյական անվտանգությունից, այլ որ այդ հանդիպումների տեսահոլովակները կարող են հայտնվել համացանցում՝ դառնալով յութուբյան հիթեր»:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում