«Չեխ-Արմ Ինվեստ» ՍՊ ընկերությունն Արթիկում տեքստիլի արտադրություն է հիմնելու. տեխնոլոգիական սարքավորումների ձեռքբերման համար կներդրվի $1 մլն, կստեղծվի 500 աշխատատեղ։

Կառավարությունն Արթիկի Տուֆագործների փողոց 24 հասցեում գտնվող՝ 7316.7 քառ. մետր ընդհանուր մակերեսով օպտիմալացված արդյունքում ազատված դպրոցի շենքը (երկու հարկ և նկուղ), 40.5 քառ. մետր մակերեսով ենթակայանը, 25 քառ. մետր մակերեսով օժանդակ շինությունը, 87.12 քառ. մետր մակերեսով (200.37 խոր. մետր) պարիսպը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.76 հեկտար հողատարածքը 20 տարի ժամկետով հանձնել է ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով:

Ծրագիրը պետք է իրականացվի փուլ առ փուլ՝ 2019-2020թթ-ի ընթացքում: