«Մուլտի Սոլար» ՍՊ ընկերությունը Աբովյան քաղաքում արևային վահանակների արտադրության գործարան է կառուցելու. կառավարությունը նոյեմբերի 29-ի նիստում հարկային արտոնություն է տվել ընկերությանը:

Ընկերությունը կատարել է մոտ 484 մլն դրամի չափով ներդրում, ստեղծել թվով 28 աշխատատեղ։

Մեկնարկած ծրագրի շրջանակում ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր մոտ 967 մլն դրամի ներդրում, որը պետք իրականացնի մի քանի փուլերով։

Առաջին փուլով ընկերությունը արտոնություն էր ստացել ներմուծվող ապրանքների մասով 54,2 մլն դրամի չափով և կատարել ցանկով հաստատված ամբողջ ներմուծումը, այժմ երկրորդ փուլի շրջանակում նախատեսում է ներմուծել ևս 116.8 մլն դրամի ապրանք։

Ներդրումային ծրագրի շրջանակում կստեղծվի 97 աշխատատեղ` միջին աշխատավարձը կկազմի 192,000 դրամ: