Ասկերանում տեղի է ունեցել «Արցախգազ» ՓԲ ընկերության արտադրաշահագործման տեղամասի շենքի բացման արարողություն:

Բացման պատիվը տրվել է Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանին և շրջանի արտադրաշահագործման տեղամասի պետ Գարիկ Յուզբաշյանին:

«Արցախգազ» ՓԲ ընկերության գործադիր տնօրեն Սեյրան Միքայելյանն ասել է, որ նորաբաց շենքն Ասկերանի ամենահին շենքերից է, որը մինչ վերակառուցելն անմխիթար վիճակում էր:

Ասկերանի «Արցախգազ» ՓԲ ընկերության արտադրաշահագործման տեղամասն ունի շուրջ 3000 բաժանորդ, որոնց սպասարկում է 36 աշխատող: Գալիք տարի նախատեսվում է Ասկերանի նոր կառուցված Արցախյան թաղամասի շուրջ 20 ընտանիքներին ևս ապահովել գազով: