Նոյեմբերի 28-ին մեկնարկել է ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար պաշտոն զբաղեցնող քննիչների 2018թ-ի վերապատրաստումը: Այս տարի վերապատրաստումն անցկացվում է երկու խմբով, առաջինում ընդգրկված է 25, երկրորդում՝ 27 ունկնդիր՝ Երևանից և մարզերից:

Վերապատրաստման ժամաքանակը ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար պաշտոն զբաղեցնող քննիչների համար սահմանված է 24 ակադեմիական ժամ: Դասընթացն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի քննիչների վերապատրաստման ուսուցման ծրագրի համաձայն, որն ուղղված է մասնագիտական գիտելիքների ու հմտությունների շարունակական կատարելագործմանը: