Ռուսաստանցի զինվորականները 2018 թվականին իրենց սպառազինությունը կհամալրեն «Գայլիկոնիչ» նորագույն ինքնանշանառվող ավիառումբերով՝ 500 կիլոգրամ տրամաչափով:

Այս մասին հայտնել է «Տեխմաշ» մշակող կոնցեռնի (մտնում է «Ռոստեխի» կազմի մեջ) գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպինը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
«Դա 500 կիլոգրամ տրամաչափով սավառնող ռմբային պարկուճի բազային նմուշն է ինքնանշանառվող մարտական տարրերով հանդերձանքում»,- ասել է նա:

Մեկ «Գայլիկոնիչ» ավիառումբը կարող է կանգնեցնել հակառակորդի կրակող հրետամարտկոցը կամ տանկային շարասյունը: Այն փոխադրող ինքնաթիռը կարող է չմտնել հակառակորդի հակաօդային պաշտպանության գոտի, քանի որ ռազմամթերքը կարող է սավառնել տասնյակ կիլոմետրեր, չնայած շարժիչի բացակայությանը: Ըստ որում այն գործնականում անհնար է ճանաչել ռադարների վրա: