Եմենի հուսի ապստամբների ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց ուժերը «Բադր-1» տեսակի բալիստիկ հրթիռներով հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի Նաջրան հարավային նահանգում արաբական կոալիցիայի օդանավակայանին:

Այդ մասին հայտնել Է Associated Press-ը: Ապստամբների պնդումներով՝ գրոհը հանգեցրել Է մի քանի «Ապաչ» հարվածային ուղղաթիռների ոչնչացման և կոալիցիայի երկու օդաչուների զոհվելուն: Սակայն կոալիցիայում առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանել այդ հաղորդագրությունները:

Այդ հարձակումն առաջին հրթիռային գրոհն Է դարձել այն պահից ի վեր, երբ նոյեմբերին ավելի վաղ ապստամբների ղեկավարությունը ՄԱԿ-ի՝ Եմենի խնդրով հատուկ դեսպանորդ Մարտին Գրիֆիթսի խնդրանքով կարգադրեց դադարեցնել հրթիռների և անօդաչուների կիրառմամբ գրոհները կոալիցիայի և նրա դաշնակից Արաբական Միացյալ Էմիրությունների ուժերի դեմ: Սակայն վերջին գրոհից մի քանի ժամ առաջ ապստամբները հայտարարել են նմանօրինակ խաղաղ նախաձեռնություններին մասնակցությունը դադարեցնելու մասին: Դրա հետ մեկտեղ ապստամբները որպես իրենց գործողությունների պատճառ են նշել ՄԱԿ-ում բրիտանական բանաձևին հակազդելու ԱՄՆ-ի փորձերը, որը վերաբերում Է Եմենում հրադադարի ռեժիմի հաստատմանը: