Հայաստանը «Եվրատեսիլ 2019»-ին կներկայացնի Սրբուհի Սարգսյանը՝ Սրբուկը։ Համաեվրոպական երաժշտական մրցույթում մեր 13-րդ դեսպանի անունը պարզ դարձավ Առաջին ալիքի «Լավ երեկո» ծրագրի ավարտին։

Սրբուկն այս տարի հայ և միջազգային հեռուստադիտողին հիացրեց ուկրաինական «Ձայնը» նախագծում իր մասնակցությամբ:

Դեռևս պարզ չէ, թե ինչ երգով է երգչուհին ներկայանալու մրցույթին: Այս առիթով Հանրային հեռուստատեսությունը հայտարարել է հեղինակների մրցույթ:

«Եվրատեսիլ 2019»-ի հանգրվանը Իսրայելն է։ Մրցույթը կանցկացվի Թել Ավիվում՝ մայիսի 14-ին, 16-ին և 18-ին։