ՀՀԿ փոխնախագահ ու պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ դատի է տալու առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանին ՀՀԿ-ն հանցագործ բանդա անվանելու մասին։ Այս մասին է հայտարարել ինքը Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում։

Միրզոյանը «հանցագործների բանդա» էր անվանել ՀՀԿ-ն «Ազատության» եթերում մի շարք այլ գործիչների, այդ թվում՝ ՀՀԿ ցուցակի 3-րդ համար Դավիթ Շահնազարյանի հետ բանավեճի ժամանակ։ Նա նշել էր, որ «Իմ քայլը» այդքան հաճախ է անդրադառնում ՀՀԿ-ին, քանի որ վերջինս հանցագործների բանդա է, որի ու մնացած 10 ուժերի միջև պիտի կարմիր գիծ քաշվեր վերջիններիս միջև բովանդակային բանավեճի համար։

«Որպես 2001թ-ից Հանրապետական կուսակցության անդամ, պատրաստվում եմ իրեն դատի տալ անպատասխանատու, բարձրաստիճան պետական պաշտոնյային ոչ վայել պահվածքի համար: Նույնը անելու են նաև մեր կուսակցության բազմաթիվ այլ անդամներ: Միաժամանակ հրավիրում եմ դիտորդների ուշադրությունը այս աղաղակող միջադեպին», - ասել է նա: