Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը կարծիք է հայտնել, որ ՀՀԿՔաղաքացիական պայմանագրի փրկությունն է:

«Եթե չլիներ ՀՀԿ-ն, ապա քարոզարշավի ժամանակ խոսելու թեմա չէին ունենալու:

Ում դեմ էին պայքարելու։ Ում էին ասֆալտին փռելու։ Ինչպես էին հիմնավորելու իրենց գոյությունը որպես կուսակցություն ու իշխանության հավակնող ուժ: ՔՊ-ն էլ ՀՀԿ-ի փրկությունն է: Եթե չլիներ ՔՊ-ն, ով էր հիշելու ՀՀԿ-ի գոյության մասին, կամ ումից պետք է մտահոգվեր ընտրողը, որ իրենց ձայն տար: Հինդուիզմի մեջ մի հավատալիք կա, որ զինվորը թշնամու սրից մահանալուց հետո հաջորդ կյանքում ծնվում է իրեն սպանողի ընտանիքում: Ըստ այդ հավատալիքի հաջորդ խորհրդարանում ՔՊ-ն ՀՀԿ է դառնալու, իսկ ՀՀԿ-ն` ՔՊ: Դա կարմայական կապ է կոչվում, կամ հայերեն ասած` ճակատագրով միահյուսված»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։