Չինաստանի իշխանությունները համաձայնվել են կրճատել և հանել ԱՄՆ-ից երկիր ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը

«Չինաստանը համաձայնվել է կրճատել և հանել ԱՄՆ-ից Չինաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը: Այս պահին մաքսատուրքերը կազմում են 40 տոկոս»,- նշել է նա Twitter-յան իր էջում:

Ավելի վաղ Թրամփը համաձայնվել էր Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը 2019թ-ի հունվարի 1-10 մինչև 25 տոկոսով չբարձրացնել: