Քաթարը 2019թ-ի հունվարին դուրս կգա Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից՝ ՕՊԵԿ-ից: Այդ մասին հայտարարել է էներգետիկայի նախարար Սաադ ալ-Քաաբին, հայտնում է Reuters-ը:

Այդ որոշումը նախարարը բացատրել է նրանով, որ Քաթարում որոշել են վերանայել իր դերը համաշխարհային շուկայում և իր երկարաժամկետ ռազմավարությունը:

Պետական նավթագազային Qatar Petroleum կորպորացիան հաստատել է այդ որոշումը՝ հայտարարելով, որ Քաթարը մտադիր է առաջիկա տարիներին կենտրոնանալ գազի արդյունահանման վրա՝ տարեկան արդյունահանումը 77 մլն տոննայից հասցնելով 110 մլն տոննայի, հայտնում է tvrain.ru-ն:

Քաթարում մշակել են աճի ռազմավարություն և ցանկանում են ամրապնդել դիրքերը որպես գազի առաջատար արդյունահանողներից մեկը:

Այդ տեղեկության ֆոնին Brent-ի փետրվարյան ֆյուչերսները Լոնդոնում նվազել են մեկ բարելի դիմաց 62,07 դոլարով: