ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշիքնի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում նախընտրական հանդիպման ժամանակ ասել է, որ Նախիջևանում 11,000 հա «ազատագրելու» մասին Ադրբեջանի լուրը կեղծ է:

«Իմ վարչապետ ընտրվելուց հետո շատ արագ Ադրբեջանը հայտարարեց Նախիջևանում 11,000 հեկտար «ազատագրելու» մասին, և ցավալիորեն Հայաստանում եղան ուժեր, որոնք գիտակցաբար, կամ անգիտակցաբար, տուրք տվեցին այդ ապատեղակտվությանը: Ես հույս ունեմ, որ դուք՝ Արարատի բնակիչներդ, հենց սկզբից եք իմացել, որ դա կատարյալ անհեթեթություն է, և որ ՀՀ ԶՈւ-ն, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա վստահորեն պաշտպանում է մեր սահմաններն ու անվտանգությունը», - ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ հայկական կողմն ամբողջությամբ տիրապետում է ռազմավարական նախաձեռնությանը հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում: