«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը միանում է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջարկությանը։ Ըստ առաջարկության, ԱԺ-ում հայտնվելու պարագայում կուսակցությունը պարտավորվում է հասարակության հնարավորինս լայն շրջանակների ներգրավմամբ նոր սահմանադրության ձևավորման և համաժողովրդական ընդունման գործընթաց նախաձեռնել:

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որով առաջարկում է ստորագրել փոխադարձ համաձայնագիր, որ ընտրվելու դեպքում նախաձեռնելու և սատարելու են նոր սահմանադրության ընդունման գործընթաց։