ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Armenian Helicopters ընկերության հետ գործակցությամբ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ սանավիացիոն ծառայություն կստեղծվի:

2019թ-ին Երևանի երկու խոշոր բժշկական կենտրոնի տարածքում ուղղաթիռների վայրէջքի տեղեր կստեղծվեն:

«Խոսքը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Էրեբունի բժշկական կենտրոնների մասին է։ Երկու տեղում էլ գտանք հարմար վայրէջքի կետեր։ Ծառայությունը կսկսի գործել մոտավորապես 3-4 ամսից, քանի որ ուղղաթիռները պետք է համապատասխանորեն վերազինվեն, ինչպես նաև մանրամասն մշակվի պացիենտների տարհանման մեխանիզմը՝ մարզերից Երևան», - գրել է նախարարի պաշտոնակատարը: