Հայաստանն ավելի քան 150 երկրի շարքում 5-րդ տարին անընդմեջ երրորդ տեղն է զբաղեցրել «Համաշխարհային ռազմականացվածության ինդեքս 2018» վարկանիշում: Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի (BICC) զեկույցի համաձայն՝ ամենառազմականացված երկիրն դարձյալ Իսրայելն է, որին հաջորդում է Սինգապուրը:

Հայաստանին վարկանիշում հաջորդում են Կիպրոսը, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Հունաստանը, Հորդանանը, Բրունեյը, Բելառուսը:

Ադրբեջանը մեկ կետով նահանջել է 2017թ-ի համեմատ՝ հայտնվելով 12-րդ հորիզոնականում:

Ընդ որում, Հայաստանն ամենառազմականացված երկիրն է նաև Եվրոպայում: ՀՀ-ի ռազմական ծախսերը կազմել են ՀՆԱ-ում 6.4%, 1000 շնչին հասնող զինվորականների թիվը 6.1 է: