Spiber ընկերությունը Թաիլանդում կկառուցի սարդի արհեստական մետաքսաթելի աշխարհում գոշորագույն գործարանը. գերթեթև նյութ, որն իր ամրությամբ գերազանցում է կևլարը:

Մի քանի տասնյակ տարի գիտնականներն ուսումնասիրում են սարդի մետաքսաթելը և փորձում ստեղծել դրա արհեստական նմանակը: Բանն այն է, որ նյութն օժտված է արտասովոր ջերմահաղորդմամբ՝ ավելի շատ ջերմություն է տալիս, քան կլանում է: Այս հատկությունը թեթևության և ամրության հետ թույլ է տալիս այն օգտագործել տարբեր ոլորտներում՝ զրահաբաճկոնների և էլեկտրոնիկայի արտադրությունից մինչև կրծքի շտկման պրոթեզներ:

Spiber-ը ծրագրում է արտադրել սեփական մշակման նյութը. ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ սարդի արհեստական մետաքսաթելը պողպատից 4 անգամ ավելի ամուր է և նեյլոնից առաձգական:

Գործարանի շինարարությունը կսկսվի 2019թ-ին, նախագծում կկատարվի 44,1 մլն դոլարի ներդրում: Սպասվում է, որ սարդի արհեստական մետաքսաթելի առաջին խմբաքանակը կթողարկվի 2021թ-ին: