Փարիզում ավարտվել է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը: 

Տարվա գլխավոր մրցանակներից մեկը բաժին հասավ Խորվաթիայի ընտրանու և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչին

Նշենք, որ այս տարի Մոդրիչը Խորվաթիայի ընտրանու հետ դարձել է Աշխարհի փոխչեմպիոն` եզրափակչում պարտվելով Ֆրանսիայի հավաքականին:

Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.

1. Լուկա Մոդրիչ («Ռեալ», Խորվաթիա)

2. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս», Պորտուգալիա)

3. Անտուան Գրիզման («Աթլետիկո», Ֆրանսիա)

4. Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա)

5. Լիոնել Մեսսի («Բարսելոնա», Արգենտինա)

6. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ», Եգիպտոս)

7. Ռաֆայել Վարան («Ռեալ», Ֆրանսիա)

8. Էդեն Ազար («Չելսի», Բելգիա)

9. Կևին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի», Բելգիա)

10. Հարի Քեյն («Տոտենհեմ», Անգլիա)