Ճապոնիայի մեծ մասում ձմռան սկզբի համար անսովոր բարձր ջերմաստիճան է գրանցվել։

Սովորաբար Տոկիոյում դեկտեմբերի առաջին օրերին օդի ջերմաստիճանը +10 աստիճան է լինում: Այժմ մարդիկ քայլում են առանց վերնահագուստի: Կեսօրին ջերմաստիճանը +22-ի է հասել:

Բացի այդ՝ Օիտա հարավային պրեֆեկտուրայում ջերմաչափի սյունը բարձրացել է մինչև +26,5 աստիճան: Ճապոնիայի նույնիսկ ամենահյուսիսային Հոկայդո կղզում այսօր +16 աստիճան տաքություն է գրանցվել:

Օդերևութաբանները զգուշացնում են ամպրոպների և պտտահողմերի հավանականության մասին: