Հայկական բանակի զինծառայողները շուտով նոր ճտքակոշիկներ կունենան: ՊՆ տարածած հաղորդագրության մեջ ասված է.

«Տեղական արտադրության այս ճտքակոշիկները կարելու ընթացքում օգտագործվում է բացառապես որակյալ հումք։

Արտադրությունը համալրված է ժամանակակից լավագույն տեխնոլոգիաներով և հոսքագծերով:

Ճտքակոշիկները դիմացկուն են և մինչև սերիական արտադրությունը ամիսներ շարունակ փորձարկվել են եղանակային տարբեր պայմաններում: Վստահաբար` դրանք լավագույն ճտքակոշիկներն են հայկական բանակի ձևավորումից ի վեր»։