Ուսումնամարզական թռիչքի ընթացքում անհետացած ՀՀ ԶՈՒ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը հայտնաբերվել է։

Վթարի վայրը հայտնաբերվել է՝ Մարալիկի տադածաշրջանում, լեռներում։ Ինքնաթիռը կործանվել է, օդաչուները զոհվել են։

Մահացած Օդաչուներն են՝ փոխգնդապետ Բաբայան Արմեն, Մայոր Մանուկյան Մովսես։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։20-ի սահմաններում, կորել էր կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ:

Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10։06-ին Գյումրիի օդանավակայանից:

Օդանավի անձնակազմը բաղկացած էր 2 հոգուց։