Հայկական կինոարվեստի զարգացման և գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայֆիլմի լեգենդար կինոօպերատոր Լևոն Աթոյանցին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պարգևատրել է ոսկե մեդալով։

Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության հիմնադիր, ռեժիսոր Հայկ Բաբայանը հանդիպել է Աթոյանցի հետ։ Նա պարգևատրման համար իր շնորհակալությունն է հայտնել քաղաքապետին․

«Տիրապետելով իրավիճակին ինձ վերապահում եմ այս խոսքերը գրել։ Առաջնահերթ շնորհակալ ենք Երևանի քաղաքապետարանին և քաղաքապետ Հայկ Մարությանին Հայկական կինոարվեստի զարգացման և գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայֆիլմի լեգենդար կինոօպերատոր Լևոն Աթոյանցին Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով պարգևատրելու համար։ Բայց հենց մեդալը հանձնելու պահին նայեք մեծ վարպետի աչքերի մեջ տղերք, նա մեդալի մասին չի մտածում նա մտածում է Հայֆիլմի վերածննդի մասին։ Այն Հայֆիլմի որտեղ ապրել է, աշխատել է, քրտնել է, ստեղծագործել է, քնել է կամ անքուն գիշերներ է անցկացրել իր տաղանդավոր ընկերների հետ, որպեսզի կինոկտավների միջոցով ճանաչենք 20-րդ դարը և ունենանք անմահ կինեմատոգրաֆ։ Այն Հայֆիլմը, որը դարձրեցին Անիի ավերակներ։

Այն օրը, երբ մեծ վարպետի Լևոն Աթոյանցի աչքի առաջ կտեղադրենք Հայֆիլմի լոգոն, այդ օրը հավատացեք նրան կհանձնենք աշխարհի ամենամեծ, ամենաթանկ և ամենապատմական մեդալը իր կյանքի լավագույն տարիների հայելին։ Մեծ Վարպետ և բարության օրինակ Լևոն Աթոյանց ջան քիչ մնաց վերածննդին և ամեն ինչ լավ կլինի։

«Հայֆիլմի Վերածնունդ Նախաձեռնության» հիմնադիր, ռեժիսոր Հայկ Բաբայան»