Նոր Կալեդոնիայի (Ֆրանսիայի հատուկ վարչա-տարածքային կազմավորում Խաղաղ օվկիանոսում) ափերի մոտ 7.6 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, տեղեկացնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Թադին քաղաքից 153 կմ դեպի հարավ-արևելք, մինչդեռ օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:

Հզոր երկրաշարժից հետո հայտարարվել է ցունամիի առաջացման վտանգի մասին:

Ցունամիների նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնից տեղեկացրել են, որ ցունամին հնարավոր է տեղի ունենա Լուայոտե կղզիախմբի ափերի մոտ: