Ավստրալիայի խորհրդարանի ստորին պալատի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին:

Ստորին պալատում լսումներ են անցել՝ նվիրված ՄԱԿ-ի Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի 70-ամյակին նվիրված:

Խորհրդարանի 7 պատգամավոր կողմ է արտահայտվել փաստաթղթի ընդունմանը, որտեղ առանձին խոսվում է նաև Հայոց ցեղասպանության մասին:

«Բոլոր յոթ պատգամավորները հանդես են եկել հօգուտ փաստաթղթի: Նրանց մեծ մասը իր ելույթներում հորդորել է խորհրդարանին, որպեսզի Ավստրալիան, որպես ՄԱԿ-ի Կոնվենցիան առաջիններից մեկը վավերացրած երկիր, պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- հայտնում է Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը:

Նշվում է նաև, որ հայկական ծագումով ավստրալացի պատգամավոր Թիմ Ուիլսոնը, որի նախաձեռնությամբ է փաստաթուղթը ներկայացվել քննարկման, հայտարարել է, որ խիստ հիասթափված է այն փաստից, որ մինչ օրս Ավստրալիայի օրենսդիր մարմինը չի ճանաչել և չի դատապարտել Հայոց ցեղասպանությունը: