Մոսկվայում կկայանա «Հայաստան. երկրաշարժ. ցնցում. փրկություն» լուսանկարչական ցուցահանդեսի բացումը, որը կազմակերպվել է Франкотека մշակութային կենտրոնի և «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպության ջանքերով:

«Կործանարար բնական աղետից հետո ԽՍՀՄ-ը 20-րդ դարի 20-ական թթ-ից ի վեր առաջին անգամ սահմանները բացեց միջազգային մարդասիրական կազմակերպությունների համար և նրանց օգնելու հնարավորություն տվեց: «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը դրանց թվում էր:

Ցուցահանդեսին ներկայացված կլինեն կազմակերպության աշխատակիցների և պրոֆեսիոնալ լուսանկարիչների պատկերած 15 կադր, ինչպես նաև ողբերգական դեպքերի ականատեսը դարձած տուժածների և մասնագետների պատմությունները», - հայտնում է Rusarminfo-ն՝ հղում անելով կազմակերպիչներին: 

Ցուցահանդեսի բացումը կկայանա դեկտեմբերի 7-ին Մոսկվայի Արտասահմանյան գրականության գրադարանի տարածքում: