Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՄԱԿ-ում իր երկրի պատվիրակությանը հանձնարարել է խնդրել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ անցկացնել՝ քննարկելու լիբանանյան «Հզբոլլահ» շարժման գործողությունները։

Նա նաև պատմել է, որ ամերիկյան կողմի հետ քննարկել է շարժման դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը։ Պատճառը Լիբանանից Իսրայել փորված թունելներն են։

Բացի այդ՝ Իսրայելը Ռուսաստանին զգուշացրել է Լիբանանի հետ սահմանին ռազմական գործողության մասին։