Սիրիական Դեյր-էլ-Զոր նահանգի Հաջին քաղաքում ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիոն ուժերի իրականացրած ավիահարվածի հետևանքով 5 մարդ է զոհվել:

«Հինգ մարդ զոհվել է, ևս մի քանիսը վիրավորումներ են ստացել», - ասվում է հաղորդագրության մեջ:

Միջազգային կոալիցիան պարբերաբար ավիահարվածներ է իրականացնում Հաջինում: Հոկտեմբերի 13-ին և 19-ին SANA գործակալությունը հաղորդել էր ավիահարվածների ժամանակ սպիտակ ֆոսֆորի կիրառման մասին, ինչից հետո սիրիական իշխանությունները կոչ են արել ՄԱԿ-ին միջոցներ ձեռնարկել մեղավորների նկատմամբ և դուրս բերել կոալիցիոն ուժերը երկրից, որոնց՝ Սիրիայում գտնվելն անօրինական է:

Միացյալ Նահանգներն ու դաշնակիցները Սիրիայում «Իսլամական պետության» դեմ գործողություններ են ծավալում 2014թ-ից: Ընդ որում՝ նրանք գործում են առանց երկրի իշխանությունների համաձայնության: