Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտնել է, որ Ռուսաստանն և Վենեսուելան պատրաստվում են մի շարք համաձայնագրեր ստորագրել: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։

Մադուրոն հայտնել է, որ հանդիպումից հետո նա Պուտինի հետ զբոսնել է մոսկովյան փողոցներով:

«Վաղը մենք կշարունակենք մեր օրակարգը բազմաբևեռ Վենեսուելայի համար պայքարում՝ կնքելով կարևոր համաձայնագրեր պաշտպանության, ֆինանսների, առևտրային և նավթային ոլորտներում», - գրել է Մադուրոն: