Այսօր ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Սարավան-«Զանգեր» (տեսանելիությունը՝ 30 մ), «Չայնիի ոլորաններ»-Հրազդան, Թալին-Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհներին մառախուղ է (տեսանելիությունը՝ 20 մ):

«Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով», - ասված է հաղորդագրությունում։

Վրաստանի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: