Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Ջ.Վերդիի «Ռեքվիեմը» դեկտեմբերի 6-ին և 7-ին կներկայացվի իտալացի նշանավոր բեմադրիչ Պաոլո Միչիկեի մատուցմամբ՝ «Ահեղ դատաստան» բեմադրությամբ։ Այն ուղեկցվելու է Միքելանջելոյի «Սիքստինյան կապելլայի» որմնանկարների եռաչափ տեսապատկերաշարով, որի հեղինակը նույնպես Պ․Միչիկեն է։ Այս մասին հայտնում են օպերային թատրոնից։

Ներկայացման դիրիժորն է Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյան:

Ներկայացումը նվիրվում է 1988թ-ի երկրաշարժի 30-րդ տարելիցին։