Ազգային ժողովում այսօր էլ քվորում չապահովվեց: Գրանցվել էր 8 պատգամավոր։ Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է, որ 53 պատգամավոր։

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց.

«Մեզ մոտ այսօր կարևոր միջոցառում կա։ Արևելյան գործընկերության շրջանակում հանդիպում են խորհրդարանների գլխավոր քարտուղարները»։

Հիշեցնենք, որ քառօրյա նստաշրջանի օրակարգում ներառված է ԱԺ պատգամավոր Արամ Խաչիկի Հարությունյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ դատախազության միջնորդությունը: