Հայաստանը 2019թ-ին կստանձնի ԵՏՄ նախագահությունը. Պուտինը հաջողություն է մաղթել
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցում են ԵՏՄ անդամ երկրների ղեկավարները: Նիստը բացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը նշել է, որ 2019թ-ին նախագահությունը ԵՏՄ-ում անցնում է Հայաստանին:
«2019թ-ին նախագահությունը ԵՏՄ-ում կստանձնի Հայաստանը: Կցանկանայի հաջողություն մաղթել մեր հայ բարեկամներին»,-ասել է Պուտինը՝ խոսքը փոխանցելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, հայտնում է Rusarminfo-ն:
Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ-ն պատրաստ է ստանձնել նախագահությունը կազմակերպությունում: Նա նշել է, որ ապրանքաշրջանառությունը երկրների միջև աճում է, Հայաստանի աջակցությունն է հայտնել միության թվայնացման քաղաքականությանը, ինչպես նաև պատմել է ՀՀ-ում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին: