ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ զինված  ուժերին նոր որակի ներքնաշորեր են մատակարարվում։

«Զորքերում ստանում են այս նոր ներքնազգեստը։ Այն որակապես էականորեն տարբերվում է նախորդից», - գրել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ կտրվեն անհատական պարկեր զինվորներին՝ իրենց շորերը ուրիշների շորերի հետ չխառնելու համար։

Նա գրել է նաև, որ զորամասերում ստեղծվում են այնպիսի լվացքատներ, որտեղ զորքը կարողանա լվացք անել։