Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր` 2010 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները:

Ընտրատեղամասերը կփակվեն ժամը 20:00-ին:

Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում է քաղաքական 11 ուժ, որից 2-ը դաշինք է, 9-ը՝ կուսակցություն:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝

Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 1,

«Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական» կուսակցություն` 2,

«Հայ հեղափոխական դաշնակցություն»` 3,

«Իմ քայլը» դաշինք` 4,

«Լուսավոր Հայաստան»` 5,

«Քրիստոնեաժողովրդական վերածնունդ»` 6,

«Ազգային առաջընթաց»՝ 7,

«Մենք» դաշինք՝ 8,

«Օրինաց երկիր»՝ 9,

«Սասնա ծռեր»՝ 10,

«Բարգավաճ Հայաստան»՝ 11:

Ընդհանուր առմամբ, համապետական ցուցակներում որպես թեկնածու գրանցվել է 1471 քաղաքացի: ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Ազգային ժողովի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվն, ըստ որի ընտրելու իրավունք ունի 2 573 779 քաղաքացի։