ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանին՝ Արցախի դեմ ենթադրյալ դավադրության վերաբերյալ հայտարարության մասով ԱԱԾ հրավիրելուն, ասել է, որ վերջինիս չներկայանալը ցույց է տալիս, թե ինչ նպատակներ է նա իրականում հետապնդել:

«Դավիթ Շահնազարյանը չի ներկայացել, և չի ներկայացրել իր հայտարարությունների որևէ հիմնավոր փաստարկ՝ ասելով, որ դա քաղաքական հայտարարություն է: Եթե մարդը հայտարարություն է անում, բայց չի պնդում, թող բոլորը գնահատեն, նրա ասածներն արժեք ունեն, թե՝ ոչ», - ասել է Վանեցյանը:

Նա նաև կոչ է արել բոլոր քաղաքական, պետական գործիչներին, ազատամարտիկներն Արցախի դեմ որևէ դավադրության մասին տեղեկություն ունենալու դեպքում հայտնել ԱԱԾ-ին: